Բաժիններ՝

Տոկիոյի կայսերական ամրոցի այգին հասանելի է դարձել առանց նախնական գրանցման

Տոկիոյի կայսերական ամրոցի բերդապարիսպների ետևում գտնվող այգին այսուհետև կարելի է այցելել առանց նախնական գրանցման: «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է, որ այդ մասին հայտնել են ամրոցի վարչության մամուլի ծառայությունից:

«Կայսերական ամրոցի վարչությունը պատրաստվում է կատարելագործել այցելությունների համակարգը՝ հյուրերի հարմարության համար: Այսուհետև բավական է գրանցվել այցի օրը»,- ասվում է վարչության հայտարարաության մեջ:

Նախքան այդ՝ Կայսերական ամրոց հնարավոր էր այցելել միայն հատուկ առիթներով, Նոր տարվա տոնակատարության և միապետի ծննդյան օրը, կամ էլ բավական բարդ համակարգի միջոցով՝ այցելությունից մեկ ամիս առաջ գրանցվելով: Շաբաթ օրվանից սկսած կարելի է գրանցվել դարպասների մոտ և վարչության հսկիչի ուղեկցությամբ այգու ծառուղիներով մեկ ժամանոց զբոսանք կատարել, ուսումնասիրել պատմական շենքերն ու պալատը՝ առանց ներս մտնելու:

Օտարերկրացիների համար էքսկուրսիան անցկացվելու է անգլերեն, չինարեն, կորեերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով: Այգին առանց գրանցման կարող են ուսումնասիրել 300 մարդ: Նախնական գրանցման համակարգը ուժի մեջ է մնում օրական մինչև 200 մարդու սահմանափակմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս