Բաժիններ՝

Շահեն Հարությունյանին Գյումրիից «առևանգել ու բերում են Երևան». Ռուզաննա Բադալյան

Ինչպես հայտնի է, այսօր Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, Գյումրիում ոստիկաններններն «առևանգել են ու պահել մեքենայի մեջ»: Շահենը պատրաստվում էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Գյումրի ժամանելու ժամանակ պաստառ պարզել, որի վրա անգլերենով գրված է՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»:

168.am-ի հետ զրույում Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, հայտնեց, որ հիմա որդուն բերում են Երևան. «Ինքը կանգնած է եղել, ոչ մի բան դեռ չի արել, եկել են, նստեցրել են ոստիկանապետի մեքենայի մեջ, չեն թողել շարժվի կամ դուրս գա մեքենայից, բավական երկար ժամանակ պահել են ոստիկանության մեքենայի մեջ՝ առանց ինչ-որ բան անելու, հիմա էլ որոշեցին բերել Երևան՝ առանց կարծիքը հաշվի առնելու»:

Շահենի մայրը որդու հետ կատարվածը «առևանգում» որակեց ոստիկանների կողմից: Նա նշեց, որ որ ինքը մանրամասներին չի տիրապետում՝ ոստիկաններն՝ ասե՞լ են որդուն՝ ինչի համար են առևանգում, թե՞ ոչ, սակայն հստակ գիտի, որ Շահենը դեռ ոչ մի բան չէր արել:

«Սա հերթական ապօրինաությունն է՝ քաղաքացուն չթողնել ազատ քայլել իր ուզած տեղով, եթե նա որոշել էր ինչ-որ բան աներ, դրա իրավունքն էլ ուներ, բայց նույնիսկ դա չեն էլ թողել: Պաստառ ուներ, որտեղ գրված էր՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», ու ուղղակի պատրաստվում էր այդ պաստառը բացել»:

Կարդացեք նաև

Ռ. Բադալյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե Շահենին ուղղակի բերում են Երևան, թե՞ տանելու են ոստիկանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս