Բաժիններ՝

Նորամուծություն. Instagram-ը կթարգմանի բոլոր հրապարակումները

Instagram սոցիալական ցանցը հաջորդ ամսին կգործարկի հրապարակումների ավտոմատ թարգմանության գործառույթը: Այս մասին նշվում է սոցցանցի պաշտոնական պրոֆիլում:

«Հաջորդ ամսին դուք կտեսնեք «թարգմանություն» կոճակը հրապարակումների ստորագրությունների եւ պրոֆիլների նկարագրությունների կողքին՝ գրված այն լեզուներով, որոնք տարբերվում են ձեր լեզվից: Instagram ընկերակցությունն աճել է ավելի արագ տեմպերով եւ դարձել ավելի գլոբալ, քան մենք երբեւէ պատկերացնում Էինք: Եվ մենք ուրախ ենք, որ շուտով դուք կկարողանաք հասկանալ պահի ամբողջական պատկերն՝ անկախ այն բանից, թե ինչ լեզվով եք խոսում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս