Բաժիններ՝

«Սրանք հզոր պատկերներ են». Հռոմի Պապը նախագահի նստավայրում Չարենց է արտասանել. news.am

news.am-ը գրում է. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում արտասանել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստան» բանաստեղծությունից մի հատված:

Նա, մասնավորապես, նշել է.

« …Երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, … հազարամյա քարը … աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր»: Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության եւ բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր եւ ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը եւ տոգորող սերը Հայրենիքի հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս