«Հռոմի Պապի այցելությունը շատ հզոր ազդակ կլինի Թուրքիային». Արտակ Դավթյան

ԱԺ ՀՀԿ խմակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ խոսելով Հռոմի Պապի այցելության մասին, ասաց, թե այն ի սկզբանե պետք է տարածաշրջանային լիներ, սակայն վերջում այն փոխվել է: Բացի այդ, ըստ նրա՝ կարևոր էև Հռոմի Պապի ուղերձը, որում նա շատ հստակ նշում է, որ սա ուխտագնացություն է, ինչը շատ կարևոր է հենց մեզ համար: «Պատահական չէր, որ անվանումը ուխտագնացություն է, շատ դժվար կլինի պատկերացնել ուխտագնացությունը դեպի Ադրբեջան: Սա նաև պարտավորեցնող է բոլոր հայերիս համար, որովհետև կարևորվում է հավատքը: Հռոմի Պապի այցելությունը շատ հզոր ազդակ կլինի Թուրքիային»,- նշեց Արտակ Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս