«Ռուսաստանը զարմացած է Երևանում Վերմախտին առնչություն ունեցող Նժդեհի արձանի տեղադրմամբ». Մարիա Զախարովա

Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլորը քաջ գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ: Մեր վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել է նա:

Զախարովան հավելել է, որ Մոսկվայի համար «պաշտոնական Երևանի դիրքորոշման հիմնական ցուցիչ է Հայրենական մեծ պատերազմի պատմական ճշմարտության պահպանման հարցի վերաբերյալ մայիսի 9-ի տոնի նկատմամբ վերաբերմունքը»:
Նա նշել է նաև, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Նացիզմի, նեոնացիզմի հերոսականացման դեմ պայքարի» բանաձևի համահեղինակներից է:

Տեսանյութեր

Լրահոս