Բաժիններ՝

Լոնդոնում կայացել է «Հարրի Փոթերի» թատերական շարունակության պրեմիերան

Լոնդոնի Ուեսթ Էնդի «Փելես» թատրոնում կայացել է «Հարրի Փոթերը եւ Անիծյալ զավակը» պիեսի՝ Ջոան Ռոուլինգի գերհանրաճանաչ զրուցավեպի շարունակության պրեմիերան, տեղեկացնում է BBC-ն:

Թատրոնի մոտ էր հավաքվել Հարրի Փոթերի մասին գրքերի եւ ֆիլմերի երկրպագուների բազմությունը, որոնցից շատերը հագել էին վհուկների եւ կախարդների զգեստներ:

Պրեմիերայից առաջ Ռոուլինգը տեսաուղերձ է հղել նրանց, ում բախտը բերել է առաջինների թվում դիտելու ներկայացումը: Նա երկրպագուներին խնդրել է չհրապարակել իր պիեսեի սյուժեի մանրամասները, իսկ Twitter-ում զետեղվել է #keepthesecrets («#պահիրգաղտնիքները») հեշթեգը:

«Հարրի Փոթերի» շարունակությունը նվիրված է չափահաս կախարդի կյանքին: Գործողությունը ծավալվում է «Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները» գրքի իրադարձություններից 19 տարի անց: Ըստ սյուժեի՝ Փոթերը մոտ 40 տարեկան է, նա ամուսնացած է եւ աշխատում է մոգության նախարարությունում: Պիեսի հիմնական սյուժեն նվիրված է նրա դեռահաս որդու՝ Ալբուս Փոթերին եւ պատմում է այն մասին, թե նա ինչպես է գլուխ հանում ընտանեկան ժառանգության «ծանր բեռից»:

Հասակ առած Հարրիի դերը ներկայացման մեջ խաղում է 36-ամյա դերասան Ջեյմի Փարկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս