Ողբերգական դեպք. երկու զինծառայող զոհվել է. ՔԿ

Բնական աղետի`հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Լրահոս