Բաժիններ՝

Հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոսներն արդեն վաճառքում են

Այսօր «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը: Հայկական արտադրության սմարթֆոններն արդեն հասանելի են սպառողին և բավականին մատչելի են՝ համեմատած նույն ֆունկցիաներն ունեցող շուկայում առկա այլ հեռախոսների հետ: Հեռախոսի արժեքը տատանվում է 50-150 հազար դրամի սահմաններում: 1_640x420

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»(Technology & Science Dynamics (TSD)) ընկերության հիմնադիր նախագահ Վահան Շաքարյանը բացման խոսքում նշեց, որ այն, ինչ ներկայացնում են Հայաստանին ու ամբողջ աշխարհին, հայ երիտասարդ մասնագետների, գիտնականների երկու տարվա աշխատանքի արդյունքն է. «Ես հույս ունեմ, որ մեր՝ «Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշը կավելացնի ևս մեկ անուն հայ պատմության, ՀՀ տնտեսության զարգացման մեջ»: 13393507_906417316135197_2089467610_n_640x420

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն էլ նշեց, որ «Արմթաբ» ապրանքանիշը ճիշտ է՝ նորություն չէ, բայց որպես լայն սպառվող, շուկայում շրջանառվող ապրանք և ապրանքանիշ, նոր է հայտնվում շուկայում. «Ես նաև հպարտ եմ նրանով, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը հաջողությամբ արդեն մի քանի տարի գործունեություն է իրականացնում ազատ տնտեսական գոտում, և բարձր տեխնոլոգիաների մշակումով արդեն հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով»:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև հայկական արտադրության ռոբոտը, որն աշխատում է բացառապես «Արմֆոնով»: «Արմֆոն» հեռախոսները հնարավոր է գնել «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս