Բաժիններ՝

Dior-ը զբաղվում է նաև ժամանակակից արվեստի քարոզչությամբ

Dior ֆրանսիական նորաձեւության տունը պատրաստվում է ֆիրմային նոր բուտիկ բացել Լոնդոնում: Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 3-ին, հաղորդում է Vogue-ը:

Այս խանութում կվաճառվեն պայուսակներ, որոնց դիզայնն ստեղծել է բրիտանացի նկարիչ Մարկ Քուինը: Պայուսակների վրա պատկերված են խոլորձներ, տիեզերական աբստրակցիաներ եւ աչքերի մեծացված պատկերներ:

Ինչ վերաբերում է բուտիկի ձեւավորմանը, ապա այն ղեկավարել է ճարտարապետ Փիթեր Մարինոն. ինտերիերի ֆուտուրիստական գծերը միաձուլվում են դեկադանսի մթնոլորտի հետ:

Նշենք, որ Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին: Ժամանակի հետ այս բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց համար նախատեսված հագուստ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ: 2006 թվականին ընկերությունն զբաղվել է տղամարդկանց համար նախատեսված կոսմետիկական միջոցների արտադրությամբ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ամերիկուհի մոդել Բելլա Հադիդը դարձել է Dior-ի նոր դեմքը: Նա կմասնակցի բրենդի կռուիզային հավաքածուի ցուցադրությանը, իսկ այնուհետեւ կնկարահանվի Dior Makeup Live with Bella Hadid հոլովակների շարքում: Դրանցից մեկը կնկարահանեն ցուցադրության կուլիսներում: Նկարահանումներին մասնակցելու է կրեատիվ տնօրեն, դիմահարդարման համար պատասխանատու Փիթեր Ֆիլիպսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս