Բաժիններ՝

ՌԴ-ում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն:

Ակլունցը տեղափոխվել է ՁՊՎ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս