Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: 2_640x420 3_640x420 4_640x420 5_640x420 6_640x420 7_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս