Բաժիններ՝

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անցկացվել է հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ քառօրյա պատերազմում զոհվածների

Մայիսի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքի հայ համայնքում տեղի է ունեցել «Ես եմ Արցախը» խորագրով հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Լիլիթ Բաղրամյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն էր՝ հիշել և հարգել հերոսներին անուն առ անուն և «օտարության մեջ հպարտությամբ վառ պահել նրանց հիշատակը»:

«Ցերեկույթին իրենց մասնակցությունն ունեցան «Մաշտոցին տառեր» դպրոցի սաները, «Հայ պատանի» ակումբի երիտասարդները, ինչպես նաև՝ հայապահպանության գործի նվիրյալներ: Միջոցառման նպատակներ էր՝ հիշել և հարգել մեր հերոսներին անուն առ անուն և օտարության մեջ հպարտությամբ վառ պահել նրանց հիշատակը:

13335219_1138688632854224_1173632546_n 13341976_1138688579520896_2052432079_n 13349015_1138688572854230_1373746624_n

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, հնչեցին շնորհակալական և մեծարման խոսքեր: Օրվա խորհուրդն էր՝ օտարության մեջ ապրող հայ երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, արիություն, հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, ինչպես նաև՝ անտարբեր չմնալ հերոս կորցրած ընտանիքների ցավին, հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնել և աջակցել նրանց»,- պատմեց մեր զրուցակիցը:

13330320_1138688636187557_459119116_n 13342117_1138688602854227_1658030951_n

Նա հայտնեց, որ օրվա վերջում տեղի է ունեցել մոմավառության և խնկարկման արարողություն:

Նշենք, որ Դիժոն քաղաքում ապրում է մոտավորապես 500 հայ, սակայն մեր զրուցակցի խոսքով՝ զբաղվածության պատճառով 200-ն են ներգրավված համայնքի մեջ: Այստեղ կան երգի, պարի, շախմատի և ձեռքի աշխատանքի խմբակներ, ինչպես նաև՝ «Մաշտոցի տառեր» հայկական կենտրոնը և «Հայ պատանի» ակումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս