Բաժիններ՝

Ադրբեջանցի փորձագետը ՊՆ-ից պահանջում է հրապարակել ապրիլյան կորուստների իրական թիվը

Ապրիլի սկզբին առաջնագծում ռազմական գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերը պահանջում են բարեփոխումներ, կարեւոր որոշումներ եւ կադրային փոփոխություններ: Իսկ ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, քննություն անցկացվի եւ բացահայտվեն անհաջողությունների պատճառները, միջոցներ ձեռնարկվեն դրանում մեղավորների նկատմամբ:

Այս մասին «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանական բանակի բրիգադի հրամանատարի նախկին տեղակալ, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

«Այսօր, Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո շատերը զբաղված են վերլուծությամբ, հանրագումարի բերելով եւ կանխատեսումներով: Դրանք խոսում են այն մասին, որ շատ խնդիրներ են եղել: Ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, նշվեն անհաջողությունների պատճառները: Եթե կան մեղավորներ, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել: Պարզ է, որ շատ հարցեր չեն կարող հրապարակվել եւ բացահայտ քննարկվել, սակայն, դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է մնա անգիտության մեջ եւ ապատեղեկատվություն ստանա», -ասել է նա:

Ադրբեջանցի փորձագետն անդրադաձել է ապրիլի սկզբին Թալիշի ուղղությամբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ջախջախմանը
եւս:

«Անհրաժեշտ է գնահատական տալ պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչության աշխատանքին: Հենց Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ հատուկ ջոկատայինների գործողություններում են եղել մեր էական կորուստները», -ասել է Ուզեիր Ջաֆարովը` նշելով, որ դա հասարակության մեջ շատ հարցեր է առաջացրել:

Ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներով` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրը հայկական ուժերը ոչնչացրել են 100-ից ավելի հատուկ ջոկատայինների:

Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին եւ ամբողջ ամսվա ընթացքում հայկական ուժերի հետ բախումներում ունեցած
ընդհանուր կորուստը` վախենալով, որ դա կարող է խուճապ եւ դժգոհություն առաջացնել հասարակության մեջ:

Ադրբեջանական ռազմական հետազոտութունների «Խազար» ինստիտուտի տվյալներով` ապրիլի 1-5-ին ադրբեջանական կողմը հարյուրից ավելի կորուստ եւ 500-ից ավելի վիրավորներ է ունեցել: Ընդ որում, «Խազար»-ը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմի կորուստներն իրականում կարող են շատ ավելի մեծ լինել:

OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից հնչեցվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության տվյալներով` ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի կորուստը կազմել է նվազագույնը 260 զինծառայող եւ քաղաքացիական անձ (4 հոգի):

ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1

«Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս