Բաժիններ՝

«Ռեալի» 12 երկրպագուներ գնդակահարվել են Իրաքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելու ժամանակ

Մադրիդյան ակումբի ֆան-ակումբը 1 ամսվա մեջ 2-րդ անգամ ենթարկվում է հարձակման:

Ողբերգությունը տեղի է ունեցել Բակուբա քաղաքում (Բաղդադից 50 կմ հեռու): Ահաբեկիչները մտել են այնտեղ, որտեղ տեղի էր ունենում եզրափակիչ խաղի դիտումը, և անկանոն կրակ են բացել: Ըստ տվյալների, 12 մարդ զոհվել է և ևս 8-ը վիրավորվել են: Զոհվածները եղել են 18-30 տարեկան: Հարձակվողները հասցրել են թաքնվել, նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել: Երկրի իշխանություններն այս հարձակումը վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Մայիսի 13-ին նմանատիպ հարձակման հետևանքով զոհվել է 16 մարդ, որոնցից 12-ը «Ռեալի» երկրպագուներ էին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս