Բաժիններ՝

Գործազրկության մակարդակը կմնա անփոփոխ, իսկ աշխատավարձի աճը կդանդաղի

2015 թ. ներքին մակրոտնտեսական զարգացումներն անդրադարձել են ՀՀ աշխատանքի շուկայի վրա: Արձանագրվել է ինչպես աշխատավարձի, այնպես էլ գործազրկության աճ: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Գործազրկության միջին տարեկան մակարդակն աճել և կազմել է 18.5%` նախորդ տարվա 17.6%-ի փոխարեն: Վերջինիս աճը, ուղեկցվելով արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, անդրադարձել է տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա:

Հաշվի առնելով առաջիկա տարում սպասվող համեմատաբար ցածր տնտեսական աճը, ըստ ԿԲ-ի, ակնկալվում է, որ 2016 թ. գործազրկության մակարդակը կմնա գրեթե անփոփոխ (18.1%), իսկ անվանական աշխատավարձի աճը կլինի համեմատաբար ցածր (3.6%):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս