Բաժիններ՝

Ինչպես են facebook-յան թեստերը գողանում ձեր ինֆորմացիան

Lifehacker.ru կայքը գրում է, որ, եթե օգտագործում եք facebook-յան թեստերը, ապա պետք է իմանաք, որ ձեր անձնական տվյալները հասանելի են բազմաթիվ մարդկանց:

Տարբեր հավելվածներում Facebook-ի հաշվով գրանցվելն իսկապես հարմար է: Պետք չէ մտածել և մտապահել տարբեր գաղտնաբառեր. բավարար է միայն հավաքել սոցիալական կայքի լոգինն ու գաղտնաբառը, և ամեն ինչ պատրաստ է: Դրանից հետո, իհարկե, հայտնվում են տարբեր պատուհաններ տարբեր առաջարկներով, բայց դրանցից կարելի է արագորեն ազատվել՝ սեղմելով Ok կոճակը:

2

Օգտատերերի մեծ մասը հանեց այդպես էլ վարվում է՝ ընդհանրապես չխորանալով, թե ինչ է հարցնում հավելվածը և ինչ ինֆորմացիայի է մուտք ստանում: Սակայն ոչ բոլոր ծառայություններն են օգտակար, իսկ նրանց մի մասը կարող է օգտվել ձեր վստահությունից՝ ինֆորմացիա ստանալու համար: Խոսքը հատկապես վերաբերում է տարբեր թեստերի, որոնք այդքան տարածված են facebook-ում: Իհարկե, ցանկացած թեստ անցնելու համար պետք է սերվիսին թույլ տալ մուտք ունենալ մեր հաշիվ: Շատերս արագորեն դա անում ենք, չէ՞ որ անհամբեր սպասում ենք թվային գուշակի գուշակության արդյունքներին ծանոթանալուն:

Կարդացեք նաև

3

Ի դեպ, ինչպես իսկական գուշակների դեպքում, այս դեպքում էլ ճշմարտություն չեք կարող սպասել: Դա ընդամենը խայծ է, որը ծառայում է ձեզանից ամենակարևորը ստանալուն՝ ձեր անձնական տվյալները:

4

Օրինակ, թեստերից մեկը ստանում է հետևյալ ինֆորմացիան:

  • հաշվի տվյալներ՝ անուն, ազգանուն, լուսանկար, տարք, սեռ և այլ բաց տեղեկատվություն,
  • ընկերների ցանկ,
  • էլեկտրոնային փոստի հասցեն,
  • թարմացումներ՝ նրանք, որոնք դուք եք արել և որոնց վրա ձեզ նշել են,
  • բոլոր լուսանկարները, որոնք դուք ներբեռնել եք և որոնց վրա ձեզ նշել են:

Նման իրավիճակից խուսափելու համար կատարեք հետևյալ քայլերը.

1. Բացեք «Կարգավորումներ» («Настройки», «Settings») բաժինը,

2. Բացեք «Հավելվածներ» («Приложения», «Apps») բաժինը,

2-1111

3. Ձեր առջև կբացվեն վերջին հավելվածները: Բոլորը տեսնելու համար սեղմեք «Ցույց տալ բոլորը»(«Показать все», «Show all»),

4. Ցանկից հանեք բոլոր ավելորդ հավելվածները՝ սեղմելով դրանց կողքին տեղադրված համապատասխան կոճակը,

5. Եթե կասկածում եք, մատիտի տեսք ունեցող կոճակը սեղմեք և յուրաքանչյուր հավելվածի համար առանձին կարգավորումներ ընտրեք:

5

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս