«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Լևոն Զուրաբյանն է

Ապրիլյան քառօրյա պատերազմն էական փոփոխություններ մտցրեց Հայաստանի հանրային-քաղաքական հարաբերություններում: Մոտ մեկ ամիս քաղաքականությունը` որպես այդպիսին, ըստ էության դադարել էր Հայաստանում: Ղարաբաղաադրբեջանական սահմանին հաստատված առայժմ հարաբերական խաղաղությունը քաղաքական ուժերին հնարավորություն է տվել վերադառնալ գործունեության նախկին ռեժիմին: Խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ: Ազգային ժողովը երկու ընթերցումներով արդեն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրքը, հաջորդ շաբաթ այն կընդունվի ամբողջությամբ: Ինչպես են ընդդիմադիր ուժերը պատրաստվում ընտրություններին, ինչպես կարող են արտաքին գործընթացներն ազդել ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

 

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս