Բաժիններ՝

«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ

«Բարսելոնան» շնորհավորել է մադրիդյան «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու կապակցությամբ: Կատալոնական ակումբը հաղթել էր մրցաշարը նախորդ մրցաշրջանում:

«Շնորհավորում ենք «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթական տիտղոսի կապակցությամբ»,- հաղորդել է «Բարսելոնան» թվիթերի իր պաշտոնական էջում:

Եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին»: Խաղի հիմնական ժամանակը, որն անկացվում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացրած 2 էքստրա-խաղակեսերում հանդիսականները խփած գնդակներ չտեսան: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էր «Թագավորական ակումբը»՝ 5:3:

«Ռեալը» թարմացրեց իր սեփական ռեկորդը՝ հաղթելով Չեմպիոնների լիգան 11-րդ անգամ: «Բարսելոնան» հաղթել է մրցաշարը 5 անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս