Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի MVP

«Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը ճանաչվեց 2015-16թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Իսպանացին այս խաղում խփեց իր թիմի միակ գնդակը՝ 15-րդ րոպեին փոխանցում ստանալով Գարեթ Բեյլից: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ռամոսը հստակ իրացրեց նաև իր հարվածը:

2 տարի առաջ, երբ «Ռեալը» եզրափակչում այն ժամանակ էլ հաղթեց «Ատլետիկոյին», Սերխիոն նորից ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» տարավ Չեմպիոնների լիգայի 11-րդ հաղթանակը:

2-րդ տեղում գտնվում է «Միլանը»՝ իր 7 գավաթներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս