Վթար Գյուլբենկյան փողոցում

Մայիսի 28-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՄԷՆ» տաքսի ծառայությանը պատկանող «DAEWOO» մակնիշի 623 ՕՕ 63 (վարորդ՝ 1954 թ. ծնված Գ. Հ.) և «ՎԱԶ 21-21» մակնիշի 81 UQ 800 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Պ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս