Բաժիններ՝

Էդգար Սեդրակյանը նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մայիսի 13-ի ԱԽ-9-Ե-12 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` որոշում եմ.

Էդգար Սեդրակյանին նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս