Բաժիններ՝

Բակո Սահակյանը և Ռալֆ Յիրիկյանը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանին եւ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետության տեղեկատվական ոլորտի զարգացման գործում մեծ է Հայաստանի մասնակցությունը, ինչը հանդիսանում է բազմաթիվ ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս