Բաժիններ՝

«Գնացի այնտեղ, որտեղ որդիս զոհվել է, իր շորերը, ամանը, գդալը գտա, բերեցի». ասում է Քյարամ Սլոյանի հայրը

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը`Քյալաշ Սլոյանը, հպարտանում է իր հերոս որդիով: Նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների զրույցում Քյալաշ Սլոյանը նշեց, որ ուրախ է ու հպարտ, որ իր որդին հերոս է: Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:

«Գնացի այնտեղ, որտեղ որդիս զոհվել է: Տղերքը ծաղիկ էին դրել, գլխարկն էլ դրել ծաղկի վրա: Գնացի իր շորերը, ամանը, գդալը գտա, բերեցի»,- ասաց Քյարամի հայրը` ավելացնելով, որ հայրենի գյուղի դպրոցում ռազմագիտության դասարանը որդու անունով են կոչելու և նրա իրերը կդրվի դասասենյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս