Բաժիններ՝

Տավուշի մարզի դատախազի տեղակալն անսթափ վիճակում չի գտնվել. պնդում է Գլխավոր դատախազությունը

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը պատահարի պահին չի գտնվել անսթափ վիճակում, և պատահարը նրա անզգուշության հետևանքն է, որից որևէ անձ չի տուժել: «Փաստինֆո»-ի լրագրողի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ տեղեկացնելով, որ դա պարզվել է ՀՀ գլխավոր դատախազությունում Տավուշի մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ 2016թ. մայիսի 21-ին տեղի ունեցած պատահարի հանգամանքների ուսումնասիրությամբ:

Ըստ Հանրային կապերի բաժնի, ուսումնասիրությամբ հաստատվել է նաև, որ Իջևանի անտառտնտեսության տնօրենի կողմից կազմակերպված հյուրասիրության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների,  Տավուշի մարզի դատախազի տեղակալը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում:

Baxdasaryan-dataxaz

Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի հրավերով  Տավուշի մարզ են գնացել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները: Հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը:

 

Ըստ մամուլի հրապարակումների, դեպքի օրը պատահարը չի գրանցվել, վարչական վարույթ չի հարուցվել ու դեպքից անմիջապես հետո պաշտոնյայի խմածությունը չի ստուգվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս