Բաժիններ՝

Google-ն ավանդական նշանաբառերի փոխարինում է մշակում գաջեթների համար

Google կորպորացիան մշակում է մի համակարգ, որն, ստեղծողների մտահղացմամբ՝ կարող է գաջեթների տերերին ազատել ավանդական նշանաբառեր մտցնելու անհրաժեշտությունից: Այս մասին հայտնել է Google-ի Տեխնոլոգիայի եւ ծրագրերի կատարելագործման բաժնի տնօրեն Դեն Քաուֆմանը: Նրա խոսքով՝ մշակվող Trust A PI համակարգը կօգտագործի բազմաթիվ սենսորներ, որոնք կորոշեն, օրինակ՝ դուք եք օգտվում ձեր սմարթֆոնից, թե՝ մեկ ուրիշը:

«Պայմանով, որ ամեն ինչ լավ կընթանա, այս տեխնոլոգիան ամբողջ աշխարհում մատչելի կլինի Android համակարգի ցանկացած մշակողի համար»,- ըստ CNN հեռուստաալիքի՝ ասել է Քաուֆմանը:

Այս պահին Android գործառական համակարգն արդեն առաջարկում է Smart Lock սենսորային համակարգը, որն ուսումնասիրում է ձեր քայլվածքի ձեւը եւ կարող է արգելափակել հեռախոսը, եթե սարքի աքսելերոմետրը խիստ տարբերություն գրանցի: Սակայն, ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, Trust API նոր տեխնոլոգիան կատարելագործում է մուտքի անվտանգության համակարգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս