Բաժիններ՝

Մասնավոր ներդրումները 6.5%-ով նվազել են

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության շարունակական թույլ ներդրումային ակտիվության պայմաններում մասնավոր ներդրումները նվազել են 6.5%-ով: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում:

Ներդրումների անկումը, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է եղել մի կողմից ներքին պահանջարկի կրճատմամբ, մյուս կողմից` ձեռնարկությունների վարկավորման թուլացմամբ: Ի տարբերություն մասնավոր ներդրումների նվազման, պետական ներդրումներն ավելացել են 12.3%-ով:

Տնտեսական թույլ ակտիվության պայմաններում տնտեսությանը տրամադրված վարկային ներդրումները նվազել են 3.8%-ով: Վարկավորման կրճատմանը նպաստել են ինչպես վարկերի տրամադրման պայմանների և ընթացակարգերի խստացումները, այնպես էլ վարկային պահանջարկի նվազումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս