Բաժիններ՝

Ունայի Էմերին կփոխարինի՞ Զինեդին Զիդանին

Մադրիդյան ակումբի ապագա մարզչի ապագան կախված է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից:

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կապվել է Էմերիի հետ և խնդրել է մինչև հաջորդ երեքշաբթի ոչինչ չպլանավորել: «Ռեալին» սպասվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, և Զինեդին Զիդանի ապագան, չնայած գործող պայմանագրին, կախված է «Ատլետիկոյի» հետ խաղից: Էմերին Պերեի կողմից դիտարկվում է՝ որպես պահեստային տարբերակ:

Զիդանը փոխարինեց Բենիտեսին հունվարին՝ կնքելով պայմանագիր՝ նախատեսված մինչև 2018թ.: Նրա գլխավորությամբ «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը:

Էմերին 2013 թվականից գլխավորել է «Սևիլիան» և նախորդ շաբաթ 3-րդ անգամ անընդմեջ հաղթեց Եվրոպայի լիգան: Իսպանիայի առաջնությունոմ «Սևիլիան» գրավեց 7-րդ հորիզոնականը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս