Բաժիններ՝

Ատլանտյան օվկիանոս ընկած երկու ռազմական ինքնաթիռների օդաչուները փրկվել են

F-18 ռազմական ինքնաթիռների երկու օդաչուները փրկվել են: Ինչպես գրում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է Պենտագոնի երկայացուցիչ Պիտեր Կուկը:

«Անձնակազմի բոլոր անդամները բարեհաջող էվակուացվել են: Նրանց տեղափոխում են բժշկական հաստատություններ հետազոտությունների համար»,- ասել է նա:

Նրա խոսքով`հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին օդաչուները գիտակցություն ունեցել են, կարողացել են խոսել: Պենտագոնի ներկայացուցիչը միջադեպի մանրամասներ չի հաղորդել` նշելով, որ միջադեպի առթիվ հետաքննություն կանցկացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս