Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենաներն ընկել են ձորը. կան տուժածներ

Մայիսի 26-ին, ժամը 18.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներն ընկել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Տիգրանաշենի ոլորաններ) բախվել են «Mersedes E240» մակնիշի 96 ZQ 900 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ե.) և «IVECO» մակնիշի 95B31510 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Մ. Յ., Իրանի Իսլամական Հանրապետություն) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ե.-ը (1980 թ. ծնված) և Մ. Մ. Յ.-ը (1984 թ. ծնված) հոսպիտալացվել են Արարատի Բ/Կ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mersedes E240» մակնիշի 96 ZQ 900 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս