Բաժիններ՝

ՀՀ նախագահն ունեցել է 20 այցելություն, վարչապետը` 12-ը, ԱԳ նախարարը՝ 34 այցելություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնվածներինը: Այս մասին հայտարարեց նախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցեր ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ` ներկայացնելով «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նալբանդյանը տեղեկացրեց, որ 140 հազար քաղաքացի է սպասարկվել հյուպատոսական ծառայությունների կողմից:

Անդրադառնալով նախորդ տարի արտգործնախարարության իրականացրած գործունեությանը` Նալբանդյանը նկատեց, որ տարին բացառիկ ակտիվ էր: Նա խոսեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գործում նախարարության և դեսպանությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարման մասին:

«2015-ին անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնեցինք նախագահությունը ՀԱՊԿ-ում, բանակցություններ վերսկսեցինք Եվրամիության հետ: Նախորդ տարի մենք անցկացրեցինք անկախությունից հետո մասնակից երկրների թվով ամենամեծ համաժողովները»,-ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով` համաժողովների մասնակցության համար Հայաստան են ժամանել 80 երկրների 500 մասնակիցներ: Իրականացվել են բազմաթիվ փոխայցելություններ: ՀՀ նախագահն ունեցել է 20 այցելություն, ԱԺ նախագահի մակարդակով կայացել է 14 փոխայցելություն, վարչապետի մակարդակով` 12-ը: Արտաքին գործերի նախարարը կատարել է 34 այցելություն, ընդունել 35 արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս