Բաժիններ՝

«Ռեալը» համաձայնեցրել է Ռոնալդուի հետ նոր պայմանագիրը

Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի հետ կկնքի նոր երկարաժամկետ պայմանագիր: Պետք է նշել, որ համագործակցության երկարաձգման վերաբերյալ բանակցությունները կողմերը սկսել են դեռևս փետրվար ամսին:

Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, թագավորական ակումբը վերջապես հարթել է 31-ամյա կիսապաշտպանի պայմանագրի բոլոր մանրամասները, որը նախատեսված կլինի մինչև 2021թ.:

Սպասվում է, որ Ռոնալդուն իր ստորագրությունը կդնի աշխատանքային համաձայնագրի վրա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո, որը տեղի կունենա շաբաթ՝ մայիսի 28-ին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «սերուցքայինների» կազմում արդեն նվաճել է 7 տիտղոս. պորտուգալացին 2 անգամ հաղթել է Կոպա Դել Ռեյը և մեկական անգամ՝ Պրիմերան, Իսպանիայի Սուպեր գավաթը, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթը և ակումբային աշխարհի առաջնությունը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս