Բաժիններ՝

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում.Աղավնատուն գյուղի ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի

Մայիսի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացել, որ Հովտամեջ-Աղավնատուն ավտոճանապարհի մոտակայքում՝ ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Աղավնատուն գյուղի սկզբնամասում՝ Ստորին Հրազդան ջրացքի 2-րդ հոսքի 3-րդ ա ճյուղի ջրատարի մեջ:

Փրկարարները դուրս են բերել անձը չպարզված (մոտ 60 տ.) քաղաքացու դին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս