Բաժիններ՝

Ինչպես է Միջերկրական ծովում խորտակվում փախստականներով լի նավը

Իտալիայի ռազմածովային ուժերը նկարահանել են այն պահը, երբ փախստականների տեղափոխող նավը խորտակվում է Միջերկրական ծովում, հայտնում է BBC-ն:

Իտալական նավատորմին հաջողվել է փրկել 562 մարդու: Ամենայն հավանականությամբ, նավը կողաշրջվել է, քանի որ մարդիկ նետվել են դրա մի կողմը՝ տեսնելով փրկարարական նավը: 5 մարդ խեղդված է հայտնաբերվել:

160525195525_migrants_capsized_1_624x415_epa_nocredit

Մարդիկ հուսահատորեն փորձել են մնալ տախտակամածին ու ընկել են ծովը: Իտալական «Բետտիկա» նավի անձնակազմի անդամները նրանց ուղղությամբ նետել են փրկարական ժիլետներ, իսկ մեկ այլ նավ սկսել է մարդկանց տարհանումը:

Վերջին օրերին փրկվել է 6000 ներգաղթյալ, որոնք փորձել են անօրինական կերպով հասնել Իտալիայի ափերը:

160525195550_migrants_capsized_2_624x415_epa_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս