Բաժիններ՝

Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ. arevelk.am

arevelk.am-ը գրում է. Կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ Վերնիսաժին հարող պուրակում այսօր կանգնեցվել է պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Արձանի հեղինակը, ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ-ներից, քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է: Ոչ վաղ անցյալում Գագիկ Ստեփանյանը, իբրև քանդակագործ անձամբ էր հետևում Անաստաս Միկոյանի արձանի ձուլման աշխատանքներին: Միկոյանի արձանը նրա հսկողությամբ ամբողջովին ձուլվել էր և պատրաստ էր տեղադրման, սակայն լրատվամիջոցների և մտավորականության աղմուկից հետո այն անհետացավ ձուլարանից:

Ի դեպ, Գագիկ Ստեփանյանը, նշված աղմուկից հետո հայտնել էր, որ երազանք ունի Նժդեհ կերտել:

Թե՛ Նժդեհի արդեն դրված և թե՛ Միկոյանի անհետացած արձանները բրոնզաձույլ են, երկուսն էլ կրում են խորհրդային քարոզչական քանդակագործության խստադեմ շունչը: 1464164203-7076_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս