Բաժիններ՝

Twitter­-ը փոխեց 140 նիշի սահմանաքանակի գործողության սկզբունքը

Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է հաղորդագրության մեջ 140 սիմվոլի սահմանաքանակի գործողության փոփոխման մասին, տեղեկացնում է BBC­-ն:

Ինչպես ասված է ավագ կառավարիչ Թոդ Շերմանի բլոգում, որը մայիսի 24-­ին հրապարակվել է ընկերության կայքում, նիշերի հաշվումը վերացվում է, երբ օգտատերն ավելացնում է մեդիահավելվածներ՝ լուսանկարներ, տեսահոլովակներ, GIF-­ֆայլեր եւ մեջբերումներ:

140 սիմվոլի կանոնը նաեւ դադարում է գործելուց @անուն սիմվոլով նշված թվիթների պատասխաններում: Այս սիմվոլով սկսվող նոր թվիթները տեսանելի կլինեն բոլոր բաժանորդների համար:

Retweet կոճակն ակտիվանում է այն կերպ, որ օգտատերերին թույլ է տալիս վերահաղորդել սեփական հաղորդագրություններն ու մեջբերումները:

Թոդ Շերմանն ընդգծել է, որ բոլոր նոր գործառույթները կսկսեն գործել առաջիկա ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս