Բաժիններ՝

Նոյեմբերյանը կընդգրկվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում

ՀՀ կառավարությունը նախատեսում է լրացում կատարել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ՝ այնտեղ ներառելով նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը:

Այս րոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է Նոյեմբերյանի բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով համայնքի բնակիչներին տրամադրել սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով:

Նոյեմբերյանն ունի էլեկտրաէներգիայի 1650, գազի 1551 շահառու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս