«Ադրբեջանը բարձր հեղինակություն է վայելում միջազգային հարթակում». Պուտինի ուղերձը՝ Ալիևին

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա հետ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Բոլորին քաջ հայտնի են Ադրբեջանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: Ձեր երկիրը իրավամբ բարձր հեղինակություն է վայելում միջազգային հարթակում»:
Պուտինը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հիմնված են «բարեկամության և բարիդրացիական վաղեմի ավանդույթների» վրա, բարձր մակարդակի վրա են գտնվում:

«Հաստատված է բովանդակալից քաղաքական երկխոսություն, ընդլայնվում է փոխշահավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրը, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը՝ տարածաշրջանի ու միջազգային օրակարգի արդիական խնդիրների լուծման հարցում: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- նշված է Պուտինի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս