Բաժիններ՝

Կապսի ջրամբարի շինարարությունը կտևի չորս տարի

Կապսի ջրամբարի շինարարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 4 տարում: Ներկայում ծրագիրը գտնվում է տեխնիկատնտեսական ու նախագծման աշխատանքների փուլում: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

«Քաջատեղյակ եք, որ ծրագիրը իրականացնում ենք Գերմանիայի կառավարության հետ, մասնավորապես, KfW բանկի հետ: Մենք հուսով ենք, որ մինչև հաջորդ տարվա ավարտը ամբողջական նախապատրաստական, նախագծային, տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը կավարտենք ու, եթե բախտ վիճակվի, հաջորդ տարվա վերջին կանցնենք բուն շինարարական աշխատանքներին: Իսկ շինարարությունը կտևի չորս տարի»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` առաջին փուլով նախատեսում են ամբարել 25 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ երկրորդ փուլով` 60 միլիոն խորանարդ ջուր:

Նշենք, որ Կապսի ջրամբարը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում` Ախուրյան գետի աջ ափին: Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։ Ջրամբարի շինարարությունն սկսվել է 1985 թվականին, որոնց տեմպերը թուլացել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո և վերջնականապես կասեցվել են 1993-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս