Բաժիններ՝

ԱՄՆ-ը կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը. Ջոն Քերի

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից շնորհավորել է ադրբեջանցիներին՝ մայիսի 28-ին տոնվող Հանրապետության օրվա կապակցությամբ:

Քերին նշել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է տնտեսական հնարավորությունների ընդլայնման միջոցառումներին՝ Ադրբեջանի քաղաքացիների համար կայուն ու խաղաղ ապագա ապահովելու համար:

«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում որպես եվրոպական շուկաներ էներգակիրների մատակարար, և Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ադրբեջանի ջանքերին՝ ընդյալնել տարածաշրջանում էներգետիկ դիվերսիֆիկացումը»,- ասված է Քերիի շնորհավորական ուղերձում:

Քերին նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում:

Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս