Բաժիններ՝

Տիգրան Արզաքանցյանի սնանկացած ընկերությանը մոտ 2 մլն դոլարի պահանջ է ներկայացվել. tert.am

Tert.am-ը գրում է. ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին ֆինանսական նոր պահանջ է ներկայացվել:

Վերջերս «Դիսթիլերիս ընդ Թրեյդինգ» ընկերությունը 1 մլն 943 հազար ԱՄՆ դոլարի պահանջ է ներկայացրել «Գրեյթ Վելիի» սնանկության գործերով կառավարչին:

Ուշագրավն այն է, որ «Դիսթիլերիս ընդ Թրեյդինգ» ընկերությունը ստեղծվել է այս տարվա մարտ ամսին ու ունի երկու հիմնադիր, որոնցից մեկը Հայկ Հարությունի Ղարագյոզյանն է: Մյուս հիմնադիրը Անուշ Գասպարյանն է:

Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ անցյալ տարվա փետրվար ամսին: «Գրեյթ վելին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայբիզնեսբանկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս