Իտալիայում ավելի քան 57 մարդ է կալանավորվել մաֆիայի հետ կապերի մեղադրանքներով

Իտալիայի մի քանի մարզերում մայիսի 24-ին անցկացվել է ոստիկանական խոշոր գործողություն: Ինչպես տեղեկացնում է ANSA գործակալությունը, արդյունքում կալանավորվել է 57 մարդ, որոնց կասկածում են «կամոռա» մաֆիայի հետ կապերի մեջ:

Ըստ գործակալության, ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել ոչ միայն Նեապոլում եւ Կազերտայում, որոնք համարվում են «կամոռայի» գործունեության հիմնական կենտրոնները, այլեւ Հռոմում, ինչպես նաեւ հյուսիսում՝ Պավիայում եւ Վարեզեում:

Կալանավորվածները մեղադրվում են մաֆիայի հետ կապերի, թմրանյութերի վաճառքին մասնակցելու, շորթումների, զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ:

Մայիսի 23-ին հայտնի է դարձել ֆուտբոլի երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնում պայմանավորված մրցախաղերի կազմակերպմանը «կամոռայի» մասնակցության աղմկահարույց հետաքննության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս