Մոռացեք հոգնածության մասին. բաղադրատոմս

Ձմռան ամիսներին ֆիզիկապես պասիվ լինելն ու վիտամինների պակասը հանգեցնում են «գարնանային» հոգնածության։ Գարնանային հոգնածության նախանշաններն են քնկոտությունը, էներգիայի պակասը։

Եթե գարնանային հոգնածություն եք նկատել ձեզ մոտ, ապա լավագույն լուծումը մրգային հյութեր խմելն է։ healthyfoodstar կայքն առաջարկում է համեղ հյութի բաղադրատոմս, որը վիտամիններով կսնուցի ձեր օրգանիզմն ու կանցկացնի գարնանային հոգնածությունը։

Հյութի հիմնական բաղադրիչը նարինջն է, որը հարուստ է վիտամին C-ով, կալցիումով և ֆոլաթթվով։ Մյուս կողմից՝ կտավատի յուղը, որը հյութի մյուս բաղադրիչն է, նվազեցնում է նարնջից ստացված քաղցրի քանակը, էներգիա է հաղորդում։

Այս հյութը նաև հրաշալի կերպով կանխարգելում է սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Կտավատի յուղի կանոնավոր գործածումը նաև իջեցնում է արյան բարձր ճնշումը։ Խորհուրդ է տրվում այս յուղը ջերմային մշակումների չենթարկել, քանի որ բարձր ջերմաստիճանը սպանում է յուղի օգտակար ճարպերը։

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 1 ճ/գ կտավատի յուղ
  • 3 կեղևազատած նարինջ
  • 100 մլ ջուր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և լավ հարեք։

Ամեն օր խմեք այս հյութն ու էներգիա հաղորդեք ձեր օրգանիզմին։

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս