«800 հեկտարն ո՞վ է չափել». Սուրիկ Խաչատրյանը բարկացավ

«Ո՛չ, չունենք ուռճացված ծախսեր, ո՛չ էլ կրճատումներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետարանում նախատեսվող կրճատումների մասին:

Խոսելով Ղարաբաղ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքների մասին՝ նա նշեց, որ ճանապարհը վերանորոգված է. «Պետք է գնաք, որ տեսնեք, ճանապարհները բարեկարգված են, նորմալ են, որոշակի աշխատանքներ տարվում են»:

Ս. Խաչատրյանը նաև անդրադարձավ հայկական կողմի՝ 800 հեկտար տարածքի կորստին: «800 հեկտարն ո՞վ է չափել»,- բարկացավ նա: Դիտարկմանը, թե այդ մասին ՀՀ նախագահն է ասել՝ Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Հարաբերական է ասել, Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ. ո՞վ է չափել: Դրանք այն բուֆերային գոտիներն են, դրանք ոչ բնակելի տարածքներն են: Թալիշում հիմա բնակչությունը բնակվում է, ոչ մի խնդիր չունեն»:

Տեսանյութեր

Լրահոս