Toyota-ն ԱՄՆ-ում 1,58 մլն ավտոմոբիլ է հետ կանչում

Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային ընկերությունն ԱՄՆ-ում 1,58 միլիոն ավտոմոբիլ է հետ կանչում Takata ֆիրմայի՝ վտանգավոր թերությամբ անվտանգության բարձերը փոխարինելու համար: Այս մասին հայտնել է Կիոդո գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ այդ թերության պատճառով ԱՄՆ-ում Toyota Motor-ը հետ է կանչել 2006-2011 թվականների 9 մոդելների, այդ թվում՝ Toyota Yaris եւ Lexus IS մոդելների 4,7 միլիոն ավտոմոբիլ:

Ինչպես նշվում է, որոշ դեպքերում Takata ֆիրմայի անվտանգության բարձերի համակարգը, որոնք օգտագործվում են Toyota-ի ավտոմեքենաներում, մետաղական դետալներ է կրակել ուղեւորների վրա: Բարձերի թերությունը կապում են ամբողջ աշխարհում ավելի քան տասը մարդու զոհվելու հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս