Բաժիններ՝

Երգչուհի Ադելը ռեկորդային պարտավորագիր է ստորագրել Sony Music-ի հետ

Բրիտանացի երգչուհի Ադելն 90 միլիոն ֆունտ ստեռլինգի (շուրջ 130,5 միլիոն դոլարի) պարտավորագիր է ստորագրել Sony Music-ի հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Սա ամենամեծ գումարն է, որն իր ստեղծագործության համար երբեւէ ստացել է Միացյալ Թագովորության երաժիշտը:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռոբի Ուիլյամսին, որն 80 միլիոն ֆունտ ստեռլինգ էր վաստակել 2002 թվականին EMI-ի հետ կնքած պարտավորագրով: Բացի դրանից, Ադելն առաջ է անցել բոլոր կատարող կանացից: 2001 թվականից ռեկորդակիրն Ուիթնի Հյուսթոնն էր, որը 70 միլիոն ֆունտ էր ստացել Arista-ի հետ կնքած պայմանագրով:

Sony Music-ում Ադելին համարել են «սերնդի գլխավոր երաժշտական աստղըե: Ընկերությունն արտիստուհու հետ հարաբերություններ է հաստատել այն բանից հետո, երբ լրացել է նրա նախկին ապրանքանիշի՝ XL-ի հետ պարտավորագիրը: Այժմ Sony-ն ստացել Է ամբողջ աշխարհում Ադելի երգերի բացառիկ տարածման իրավունքը:

Պայմանագիրը 28-ամյա երգչուհու կարողությունը հասցնում է 175 միլիոն ֆունտի (գրեթե 254 միլիոն դոլարի), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս