Ամերիկացի կենսաբանները մանուշակագույն «բուժիչ» կարտոֆիլ են ստեղծել

Ամերիկացի մոլեկուլյար կենսաբանները եւ սելեկցիոներները մշակել են նոր տեսակի կարտոֆիլ, որը հարուստ է նուտրիետներով, վիտամիններով եւ օգտակար նյութերով եւ ըստ որում զերծ Է քաղցկեղածիններից, որի միջուկը ոչ թե սպիտակ է կամ դեղին, այլ մանուշակագույն կամ կարմիր: Այդ մասին հայտնել է Կոլորադոյի նահանգի համալսարանի մամուլի ծառայությունը:

Գիտնականները պարզել են, որ մանուշակագույն կամ կարմիր կարտոֆիլն ավելի շատ հակաօքսիդիչներ է պարունակում:

Դեւիդ Հոլմը Կոլորադոյի նահանգի Ֆորտ Քոլինսի համալսարանից (ԱՄՆ) եւ նրա գործընկերները երկար տարիներ աշխատել են կարտոֆիլի այն տեսակների բուծմամբ, որոնք առավել ուժեղ արտացոլեին այդ կապը: Նրանց հետազոտությունների արդյունքն է դարձել այս արմատապտղի մի քանի նոր տեսակների ստեղծումը, որոնց միջուկն ունի տարաշխարհիկ կարմիր եւ մանուշակի գույն:

Ինչպես պնդում են գիտնականները, նման կարտոֆիլը հարուստ է ոչ միայն հակաօքսիդիչներով, այլեւ վիտամին C-ով, ֆոլիաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով եւ տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ իրենց կարտոֆիլն իր մեջ պարունակում է մոտավորապես նույնքան հակաօքսիդիչներ, որքան կապույտ հապալասը կամ նուռը, որոնք այսօր համարվում են մեր սննդաբաժնում այդ նյութերի ամենահարուստ աղբյուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս