Բաժիններ՝

Վարանը չի խաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Մարզումային գործընթացում ֆուտբոլիստը ստացել է ազդրի վնասվածք և նախնական տվյալներով՝ կբացակայի մոտ մեկ ամիս:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու են Ռեալ «Մադրիդը» և «Ատլետիկոն»: Խաղը կկայանա մայիսի 28-ին, Միլանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս