Ցերեկային քունը սպանում է սիրտը. Գիտնականներ

Ճաշից հետո մի երկու ժամ ննջելու հնարավորությունը կարող է մեծապես վնասել մարդու առողջությանը: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Մեյո կլինիկայի հետազոտողները: Ուսումնասիրողներն իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են հի պերտոնիայի ուսումնասիրման ամերիկյան ընկերության տարեկան խորհրդաժողովում:

Մասնագետները պարզել են, որ ցերեկը քնող մարդիկ արյան բարձր ճնշումից 13-19 տոկոսով ավելի հաճախ են տառապում, քան նրանք, ովքեր արթուն են մնում մինչեւ գիշեր:

Արյան բարձր ճնշումը վտանգավոր է նրանով, որ կարող է հանգեցնել սրտի տագնապի եւ ինսուլտի:

Տեսանյութեր

Լրահոս