Լևոն Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նոր ընտրական օրենսգրքի մշակման հարցը

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները:

Երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված դիվանագիտական գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս